HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ հյուրընկալել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ աշխատակազմում հյուրընկալել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտների։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունը։

ՄԻՊ երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:

Առանձնակի ուշադրություն է դարձվել թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերին:

Աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին: Երեխաները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում գործում է բանավեճի խմբակ և ելույթները պատրաստելիս իրենց նախաձեռնությամբ օգտվում են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներից, զեկույցներից ու մամուլի հաղորդագրություններից։ Նրանց հատկապես հետաքրքրել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեման:

Պաշտպանը նշել է, որ համացանցում տարածվող վիրավորանքները, հրապարակային խոսքով անհանդուրժողականության խորացումը ու լարվածության տարածումը խիստ դատապարտելի է և պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով:

Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter