
Գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի անմեղությունը ճանաչել և հռչակել
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի գործով 2010 թվականին կայացված մեղադրական դատավճիռն ու արդարացնել Փաշինյանին: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2010 թվականին մեղավոր է ճանաչվել 2008 թվականի մարտ ամսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինս ընդդեմ Հայաստանի դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, և Դատարանը հրապարակել է վճիռ, որով արձանագրել է Փաշինյանի իրավունքների խախտման փաստը:
«Հաշվի առնելով, որ առկա է նոր հանգամանք՝ Գլխավոր դատախազը Վճռաբեկ բողոք է տարել՝ միջնորդելով 2010 թվականին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը բեկանել, ճանաչել և հռչակել Փաշինյանի անմեղությունն իրեն մեղսագրվող արարքում»,- հայտնում են դատախազությունից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել