HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակունյաց պողոտայում հետիոտնը վրաերթի է ենթարկվել և մահացել

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ Արշակունյաց պողոտայում հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 16-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում, ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է, որից հետո «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաանցման է ենթարկել նույն հետիոտնին։          

Արդյունքում՝ ստացած մարմնական վնասվածքներից նշված հետիոտնը տեղում մահացել է:  

Նույն օրը՝ ժամը 09:10-ին, ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժին է ներկայացել է 45-ամյա տղամարդը և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 06:15-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վրաերթն ինքն է կատարել իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter