HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտենում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:  

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2022թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր եղբայրը՝ ծնված 1987թ., տնից դուրս է եկել և նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է հիշյալ տղամարդու դին: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter