
ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ նվազման մասին
Նախորդ շաբաթ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կրճատվել է գրեթե մեկ հինգերորդով: Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 16 միլիոն նոր դեպք, այսինքն 19 %-ով քիչ, քան մեկ շաբաթ առաջ։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Նախնական տվյալներով՝ համավարակի ողջ ընթացքում վարակման դեպքերի գագաթնակետը գրանցվել է հունվարի վերջին շաբաթվա ընթացքում՝ ավելի քան 22 միլիոն դեպք։ Փետրվարից նկատվել է կրճատման միտում։
Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրճատումը գրանցվել է բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Արևելյան Ասիայի և Օվկիանայի։
Միևնույն ժամանակ ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով (BA.2) վարակման դեպքերի անդադար աճի մասին, որն ավելի վարակիչ է, քան մյուս տարբերակները։ BA.2-ով վարակմանը ներկայումս բաժին է ընկնում կորոնավիրուսով վարակման դեպքերի յուրաքանչյուր հինգերորդը։
Worldometer-ի տվյալներով՝ փետրվարի 16-ի դրությամբ, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 416 629 959 դեպք, ապաքինվել է 339 485 564-ը, իսկ մահացել՝ 5 859 828 մարդ։
Լուսանկարը՝ asianews.it-ից
Մեկնաբանել