HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսից 24 մարդ է մահացել մեկ օրում, գրանցվել է վարակման 1723 նոր դեպք

Փետրվարի 14-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք` կատարված 5734 թեստավորումից։ Ընդհանուր կատարվել է 2 մլն 846 հազար 177 թեստավորում։ 

Մեկ օրվա ընթացքում 24 մարդ է մահացել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի բռնկումից մինչ օրս գրանցվել է հիվանդության 411 878 դեպք, մահացել է 8253 մարդ։ 

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1583 է:

Նախորդ օրվա ընթացքում առողջացել 1668 բուժառու, իսկ ընդհանուր առմամբ՝ 383368 մարդ։

Այս պահի դրությամբ 18 674 մարդ շարունակում է բուժումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter