HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Քաղաքացին ԱԱԾ-ին «Մերսեդես» է նվիրել

Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Հովասյանը Ազգային անվտանգության ծառայությանն է նվիրել իրեն պատկանող «Mercedes-Benz Viano 3.5» մակնիշի մեքենան։

Կառավարությունը փետրվարի 17-ի նիստում գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ԱԱԾ-ին ամրացնելու որոշման նախագիծն ընդունեց։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Ազգային անվտանգության ծառայություն է դիմել քաղաքացի Արթուր Հովասյանը և տեղեկացրել, որ 2017 թվականից սեփականության իրավունքով իրեն պատկանող «Mercedes-Benz Viano 3.5» մակնիշի մեքենան ցանկանում է նվիրել ԱԱԾ-ին։

2011 թվականի արտադրության մեքենայի արժեքը մոտ 20 000 դոլար է։

Թե ինչու է քաղաքացին որոշել իրեն պատկանող թանկարժեք մեքենան նվիրել ԱԱԾ-ին, հայտնի չէ։

ԱԱԾ լրատվական բաժնից «Հետք»-ին հայտնեցին, որ եթե հարցը չզեկուցվող է եղել, ավելին ասել չեն կարող և առաջարկեցին մեզ գրավոր հարցմամբ դիմել, ինչն էլ առաջիկայում կանենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter