
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 170 դեպք է հաստատվել
Փետրվարի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 170 դեպք, որոնց թվում՝ երեխաներ։ Կատարվել է 427 թեստավորում։
Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 55 մարդ։
2022 թվականին, ըստ Արցախի առողջապահության նախարարության, կատարվել է 6929 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2229 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել