
Կան զոհվածների նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն․ Անահիտ Ավանեսյան
44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների մարմիններ դեռ կան, որոնք նույնականացման փուլն անցել են մի քանի անգամ, սակայն հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում հարազատի դին վերցնելու: Այս մասին այսօր Կառավարոււթյան նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, դժվար է ԴՆԹ վերցնելը: Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկեցիք Հոլանդիա, և որոշ ժամանակ անց ստացանք դրանց արդյունքերը: Այս պահին նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտել ենք, ու հետազոտության մեջ որևէ փորձանմուշ չունենք»,- ասաց նախարարը:
Ըստ Ավանեսյանի՝ կան զոհվածների նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել