Առայժմ ոչ մի ձայն «Օրինաց երկիր» եւ «Միավորված հայեր» կուսակցություններին
Այս պահի դրությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/26 ընտրատարածքում բացվել է համամասանական ընտրակարգով ընտրության քվեատուփը: Հանձնաժողովի նախագահ Սարվարդ Սահակյանը հայտարարում է քվեաթերթիկների արդյունքները:
Ըստ այդմ` այս պահի դրությամբ ամենաշատ քվեաթերթիկները հօգուտ Հանրապետական կուսակցության են, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է, քվեաթերթիկների քանակով երրորդը Ժառանգությունն է, չորրորդ տեղում Հայ ազգային կոնգրեսն է, իսկ հինգերրորդ տեղը բաժին է հասել Հայ հեղափոխական դաշնակցությանը:
Առայժմ ոչ մի ձայն «Օրինաց երկիր» եւ «Միավորված հայեր» կուսակցությունների օգտին չի գրանցվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել