HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են Բելառուսի մշակույթի օրերը Հայաստանում

Մայիսի 18-23-ը Հայաստանում անցկացվում են Բելառուսի մշակույթի օրեր' երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված 2011-2013 թթ. մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում: Այս օրերին ելույթներ կունենան պարարվեստի, երաժշտարվեստի վաստակաշատ գործիչներ, կներկայացվեն կինոարվեստ, ժողովրդական ստեղծագործություն:

Բելառուսի մշակույթի օրերը պաշտոնապես մեկնարկեցին մայիսի 20-ին Բելառուսի պարի պետական անսամբլի, «Чистый голос» վոկալ խմբի և մենակատարների համերգով, որը տեղի ունեցավ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մայիսի 20-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության տանը բացվեց Մինսկի ժամանակակից արվեստի թանգարանի «Ювелирика» և Ժողովրդական արհեստների և ժողովրդական ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառը:

«Ювелирика» ցուցադրությունը Մինսկի ժամանակակից կերպարվեստի թանգարանի հավաքածուից ներկայացնում էր արծնապատ նկարներ և ոսկյա ու արծնապատ զարդեր: Բելառուս ժողովրդական արհեստագործները ներկայացնում էին բրուտագործություն, ծղոտագործություն, ջուլհակություն, գոտիների հյուսում, պատի փորագրություն: Ժողովրդական վարպետները ցանկացողների համար տեղում անցկացնում էին վարպետության ցուցադրական դասեր:

Ակկորդեոնի հնչյունների ներքո, ազգային երաժշտության կենդանի կատարման ուղեկցությամբ ցուցահանդեսը բացեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ու Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Կարաչևսկին:

Բելառուսի մշակույթի օրերի շրջանակներում Մոսկվայի տանը կցուցադրվեն «Բելառուսֆիլմ» ազգային կինոստուդիայի «Ռիժիկը հայելիների աշխարհում», «Բրեստի ամրոցը», «Գայլեր», «Մասակրա», «Անաստասիա Սլուցկայա» կինոնկարները:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ' համերգներ կանցկացվեն Արմավիրի մշակույթի տանը և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter