ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է N զորամիավորում
ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փետրվարի 17-ին այցելել է N զորամիավորում։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանը շնորհավորել է անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել մարտական պատրաստության և ստորաբաժանումների պատրաստականության ամրապնդմանը։ ԳՇ պետի տեղակալը հետևել է զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսական և գործնական պարապմունքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել