Հաստատվել է կորոնավիրուսի 1469 նոր դեպք, 30 մարդ է մահացել
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսի 1469 նոր դեպք է հաստատվել։
Երեկ կատարվել է 5879 թեստավորում։ Առողջացել է 2587 մարդ, գրանցվել է 30 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414 764 դեպք, որոնցից 388 780 առողջացած: Փաստացի 16 088 պացիենտ բուժում է ստանում։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8308 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 857 715 թեստավորում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել