Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 84 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 269 թեստավորում, հաստատվել է 84 դեպք, այդ թվում՝ երեխաներ։
Գրանցվել է մահվան 1 դեպք։ Կան 62 ստացիոնար բուժվողներ։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝ 10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,-նշված է ԱՀ ԱՆ հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել