HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսանտագրոհային Արտուշ Տիգրանյանը

21-ամյա Արտուշ Տիգրանյանը ապրում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո Արտուշը զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Դեսանտագրոհային վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ Թալիշ, Աղդաբան, Մատաղիս և Շեխեր գյուղերի մարտերին։ 

Հոկտեմբերի 23-ին Շեխերում վիրավորվել է ոտքից։ Մի քանի վիրահատություն է տարել, երկար ժամանակ բուժվել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Վնասվածքի պատճառով Արտուշի մի ոտքը մյուսից մի քանի սանտիմետրով կարճ է, ինչի պատճառով Արտուշը տեղաշարժվում է հենակների օգնությամբ։ 

«Հետքը» այցելել է Բայանդուր և զրուցել Արտուշի հետ։ Տեսանյութում Արտուշը պատմում է մարտական գործողություններից, խոսում պատերազմի մասին և ապագա պլաներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter