HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

TikTok-ն արգելափակել է РИА Новости-ի օգտահաշիվը

TikTok սոցիալական ցանցը արգելափակել է РИА Новости-ի օգտահաշիվը՝ մինչ այդ ջնջելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի բնակչության տարհանման վերաբերյալ հայտարարությունը։ Այդ մասին հայտնում է ռուսական պետական պարբերականը։ 

Ներկայումս այն հասանելի է օգտատերերի համար, նրանք կարող են դիտել տեսանյութերը, սակայն գործակալությունը չի կարողանում հրապարակել նոր տեսանյութեր։ 

Արգելափակումը տեղի է ունեցել շաբաթ գիշերը՝ գործակալության կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունում կատարվող դեպքերի լուսաբանման, այդ թվում բնակչությանը Ռուսաստան տարհանելու ժամանակ։

Մոսկվայի ժամանակով 01:10-ին TikTok-ը РИА Новости-ի օգտահաշվից ջնջել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Պուշիլինի հայտարարությունը, որտեղ նա խոսում էր Դոնբասի բնակչության Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանելու մասին, առաջին հերթին կանանց, երեխաներին և ծերերին։ 

Այդ պահի դրությամբ տեսանյութը դիտվել էր ավելի քան 1,2 միլիոն անգամ։ Ընդ որում, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի համանման տեսանյութը, որն ունի ավելի քան 1,9 միլիոն դիտում, չի ջնջվել։ Մի քանի րոպե անց РИА Новости-ի TikTok-յան ադմինիստրատորները ստացել են օգտահաշվի արգելափակման վերաբերյալ ծանուցում։ «Ձեր օգտահաշիվը ընդմիշտ փակվել է համայնքային կանոնների բազմաթիվ խախտումների պատճառով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդորում, չինական սոցիալական ցանցը չի բացատրել օգտահաշվի փակման պատճառները։ Արգելափակման պատճառով ռուսական լրատվամիջոցը չի կարողանում լրացնել TikTok-ին բողոքի հատուկ ձև ուղարկելու թերթիկը։

Լուսանկարը՝ AP Photo / Anjum Naveed

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter