HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին

Փետրվարի 19-ին ԱՀ խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ խորհրդարանի լրատվական ծառայությունը։

Հայ մտավորականների պատվիրակությանն ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոքր դահլիճում հանդիպումը շարունակվել է խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Արթուր Թովմասյանը ներկաներին շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է պատերազմյան և ետպատերազմյան իրողություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականին: Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական զարգացումներին, Արցախի կարգավիճակին ու այդ համատեքստում խորհրդարանական օրակարգին առնչվող հարցեր:

«Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ նախաձեռնողները ներկայացրել են հայ մտավորականներին միավորող կառույցի ստեղծման նպատակը, այն է՝ համախմբել ազգն Արցախի հիմնախնդրի լուծման շուրջ:

Նրանք հանդես են եկել հայությանն ուղղված ուղերձով ու ազդարարել են Ազգային միասնության խորհուրդ ստեղծելու, Արցախում համահայկական համաժողով հրավիրելու մասին: Հանդիպմանը ներկա խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները ողջունել են հայ մտավորականների այցը Արցախ ու համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter