ՊՆ․ Հայաստանի զինված ուժերը չեն կրակել ադրբեջանական դիրքերի վրա
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ զինված ուժերը կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը»,- ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել