HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի արտգործնախարարը դասախոսությամբ է հանդես եկել ԵՊՀ-ում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի արտգործնախարարությունը։

Նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի: 

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա ու ապագա մարտահրավերներին համախմբված դիմագրավելու անհրաժեշտությունը՝ առանձնացնելով հատկապես գիտական ներուժի դերակատարությունը՝ պետության ռազմավարական ոլորտներում նվաճումներ արձանագրելու և պետականության կենսունակությունը ապահովելու գործում:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Դավիթ Բաբայանը կարևորել է Հայաստանի ու Արցախի միջև գիտական փոխգործակցության ակտիվացումը՝ ընդգծելով արցախագիտության զարգացման անհրաժեշտությունը  Հայաստանի  առաջատար բուհերում:

ԱԳ նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին և տվել պարզաբանումներ:

Դավիթ Բաբայանը նաև երախտագիտություն է հայտնել պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին և Կովկասագիտության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանին միջոցառումը կազմակերպելու համար՝ բարձր գնահատելով նրանց գիտական, հայրենանվեր առաքելությունը, Արցախի զարգացմանն ուղղված ջանքերը և նշանակալի ավանդը մատաղ սերնդի դաստիարակման գործում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Արցախի Մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter