HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ՆԳ նախարարը, CNN-ի և AFP-ի լրագրողները Դոնբասում հայտնվել են արկակոծության տակ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին երկրի արևելք այցելության ժամանակ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ շփման գծում ընկել է արկակոծության տալ։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նրա հետ եղել են նաև օտարերկրյա 25 լրագրողներ՝ ներառյալ CNN-ից և AFP-ից։ 

«Ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, մի խումբ ժողովրդական պատգամավորներ, ինչպես նաև օտարերկրյա 25 լրագրող հենց նոր Նովոլուգանսկի շրջանում 30-րդ բրիգադի դիրքերում ընկել են ականանետային կրակի տակ»,- հայտնել է նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։

Ինչպես փոխանցել է AFP գործակալությունը, մոտ մեկ տասնյակ արկեր պայթել են մի քանի մետր հեռավորության վրա այն բանից հետո, երբ Մոնաստիրսկին տեսախցիկի առաջ հարցազրույց էր տալիս միջազգային լրատվամիջոցներին։ Լրագրողները հայտնել են, որ պայթյուններից հետո արագ թաքնվել են։ 

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն էլ հայտնել է, որ արկակոծության տակ հայտնված լրագրողների շարքում են CNN-ի և AFP-ի թղթակիցները։ «Украина-24» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ուկրաինացի պատգամավորներն ու արտասահմանցի լրագրողները չեն տուժել։ 

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter