
Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այն հասցնենք բաղձալի վերջնակետին․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի վերածննդի օրը:
«Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այն հասցնենք բաղձալի վերջնակետին:
Փա՛ռք ու խոնարհում Հայոց պետականության համար նահատակված բոլոր հայորդիներին, բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի պաշտպանությունը համարել ու համարում են սրբազան պարտքի գիտակցում»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել