
Հայաստանի խոշոր ջրամբարներում նախորդ տարվա համեմատ ավելի քիչ ջուր է հավաքվել
Արարատյան դաշտը սնող և հիմնական ջրաղբյուր հանդիսացող առավել խոշոր 5 ջրամբարներում հավաքված ջրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պակաս է:
2021թ. փետրվարի 15-ի հետ համեմատ այս տարվա նույն օրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 32 մլն խորանարդ մետրով, Արփի լիճ ջրամբարում` 10.7մլն խմ-ով, Ազատի ջրամբարում՝ 0.7մլն-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.11մլն խմ:
Ապարանի ջրամբարներում ջրի ծավալը հավասար է նախորդ տարվա նույն օրվա ծավալին:
Եթե ջրի ծավալներն էականորեն չավելանան, ապա լուրջ բացասական հետևանք կառաջացնի գյուղատնտեսության համար: Սա էլ իր հերթին կբերի Սևանա լճից հավելյալ ջրի բացթողնմանը, ինչն էլ մտահոգիչ են համարում բնապահպանները:
Մտահոգիչ է նաև այն, որ ջրամբարներում տարեցտարի քիչ ջուր է հավաքվում: Ամենաշատ ջուր այս տարվա փետրվարի 15-ին հավաքվել է Ազատի ջրամբարում, որի լցվածությունը կազմում է 40%, Ախուրյանում՝ 23%, Ապարանի ջրամբարում՝ 17%, Մարմարիկում՝ 10%, Արփի լճում՝ 23%։
Նշենք, որ Հայաստանում գործում է շուրջ 80 ջրամբար՝ 1,2 մլրդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով:
Ջրային կոմիտեից «Հետք»-ին փոխանցեցին, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարվա մարտ ամսին իրենց է ներկայացվում է տեղեկագիր: Վերջինիս հրապարակումից հետո, անբարենպաստ չոր եղանակային պայմանների, ինչպես նաև սակավաջրության ռիսկերի կանխատեսումների դեպքում, հնարավոր է մեղմել լրացուցիչ խորքային հորերի շահագործմամբ կամ վերագործարկմամբ, այդ թվում՝ նորի հորատմամբ:
Ինֆորգրաֆիկան՝ meteomonitoring.am-ի
Մեկնաբանել