
Ռուսաստանն ու Բելառուսը որոշել են երկարաձգել զորավարժությունները. պատճառը Դոնբասում լարվածությունն է
Ռուսաստանն ու Բելառուսը Դոնբասում իրավիճակի սրման պատճառով որոշել են երկարաձգել արձագանքման ուժերի համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը, «Միութենական վճռականություն-2022» անունը կրող զորավարժությունների ընթացքում «մանրամասն կմշակվեն պաշտպանության փուլերը», որոնք ներառված չեն եղել զորավարժությունների նախորդ փուլի ժամանակ։
Խրենինի խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը մնացել է անփոփոխ։
Բելառուսի տարածքում ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները սկսվել էին փետրվարի 10-ին և պետք է ավարտվեին փետրվարի 20-ին։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգտվել զորավարժություններից, որպեսզի սկսի Ուկրաինա ներխուժումը։ Մոսկվան դա հերքում է՝ ընդգծելով, որ զորավարժություններից հետո զորքերը Բելառուսից կտեղափոխվեն ՌԴ տարածք։
Լուսանկարը՝ Виктор Толочко / РИА Новости
Մեկնաբանել