«Մեյմանդարում» հրդեհ է բռնկվել․ ջերմահարվել է 1 տ բանջարեղեն
Փետրվարի 20-ին՝ ժամը 22:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայում գտնվող մրգի և բանջարեղենի պահեստում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղամթերքի շուկայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, մարվել՝ 22:56-ին: Շուկայում այրվել է պահեստային տարածքի կախովի պլաստմասսե առաստաղը (մոտ 200 քմ) և ջերմահարվել մոտ 1 տ բանջարեղեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել