HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ալիխանյան եղբայրների փողոցում

Փետրվարի 20-ին՝ ժամը 22:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող չշահագործվող մանկապարտեզի ներսում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող մանկապարտեզի սենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։45-ին, մարվել է փետրվարի 21-ին՝ ժամը 00։24-ին։ Այրվել է սենյակի  փայտե հատակը (մոտ 16 քմ), 2 պատուհանի շրջանակ, 4 գերան և 25 տախտակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter