Հրդեհ Բուզանդի փողոցում. մեկ զոհ
Մայիսի 6-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 30 տանը ծուխ է նկատվում:
Ժամը 15.25-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել ժամը 15.40-ին և 15.41-ին:
Ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ ականատեսները տանից դուրս են բերել մի քաղաքացու, որը տուժել է ծխից: Ստացված տեղեկատվությունն անմիջապես փոխանցվել է «1-03» ծառայության հերթապահ մաս:
Ժամը 15.42-ին դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել ժամը 15.45-ին:
Դեպքի վայրում են գտնվել ՃԿԿ և Հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.10-ին, մարվել' 16.44-ին: Մասամբ այրվել է թիվ 30 տան բնակելի հատվածը և տանիքը:
Ժամը 15.58-ին հրշեջ-փրկարարներն այրվող տանից դուրս են բերել 1937 թ. ծնված Բաբկեն Մանյավազյանի դին:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են առաստաղի և հատակի փլուզման սպառնալիքի պայմաններում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել