ՍԱՏՄ-ն հորդորում է մեքենաների թափքերի միջից թռչնամիս չգնել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ:
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել և հորդորում ոչ մի դեպքում այն չգնել:
«Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով: Կարող եք տեղեկացնել նաև մեզ՝ թեժ գծի 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել