HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնորհավորական նամակների փոխանակում Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս կապակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակում։ 

ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով խորը փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, այս երեք տասնամյակների ընթացքում արդեն իսկ զարգացել են տարբեր ոլորտներում, սակայն երկկողմ օրակարգում դեռ կա չիրացված ներուժ: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ՀՀ և ԿՀ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և թվայնացման ոլորտներում։ 

Նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ գալիք տարիները խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առաջիկա զարգացման և մեր համագործակցության բովանդակության ընդլայնման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter