HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

222 հազար 500 եվրո երկու պահպանվող տարածքներին՝ CNF-ի կողմից

Կովկասի բնության հիմնադրամն /CNF/ 2022 թ․-ի առաջին գումարային փոխանցումներն է կատարել երկու պահպանվող տարածքների՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և Վայոց ձորում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 222 հազար 500 եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 80 հազար եվրոն՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter