
Վանաձորում Վիկտոր Դալլաքյանը պարտվեց
Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Էդմոն Մարուքյանը: Այս ընտրատարածքում պատգամավորության 5 թեկնածուների հավաքած ձայների թիվը հետևյալն է.
Անկուսակցական, ինքնառաջադրված Էդմոն Մարուքյանը` 11 689 ձայն,
ՀՀԿ թեկնածու Վիկտոր Դալլաքյանը` 9271 ձայն,
Դաշնակցության թեկնածու Զոհրապ Թորոսյանը` 5272 ձայն,
ՀԱԿ թեկնածու Աշոտ Մանուկյանը` 3501 ձայն,
«Ժառանգության» թեկնածու Գառնիկ Սահակյանը` 2394 ձայն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել