Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը:
Ինչպես փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը, խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել