ՊՆ N զորամասում կրակային վարժանքներ են անցկացվել
Փետրվարի 21-ին և 22-ին պաշտպանության նախարարության N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Անձնակազմը երթով դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և, ստանալով վերադաս հրամանատարության հրահանգները, անցել կրակային առաջադրանքների կատարմանը։
Վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են կրակային պատրաստության մակարդակը, հաստիքային զենքերի կիրառման և թիրախների խոցման հմտությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել