HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հրապարակել է արտահերթ զեկույց աշխատանքային իրավունքների մի շարք խնդիրների վերաբերյալ, որի հիմքում Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունն է: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Հաշվի առնելով 2021 թվականի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները՝ առանձնացվել են երեք հիմնական իրավունքներ, որոնց շուրջ կատարվել է հետազոտությունը՝

  1. Աշխատանքը կամայական չկորցնելու իրավունք,
  2. Հանգստի իրավունք,
  3. Վարձատրության իրավունք։

Յուրաքանչյուր առարկայական բաժնում ներկայացված են վերաբերելի հիմնարար փաստաթղթերը, միջազգային չափորոշիչները և բարձր դատարանների իրավական դիրքորոշումները։ Ընդ որում, ներկայացված են թե՛ հայաստանյան և թե՛ միջազգային աղբյուրները՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթները, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ԵՄ արդարադատության դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, և այլն։

Արտահերթ զեկույցում տեղ են գտել բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:

Պատրաստվել է նաև իրազեկման թերթիկ, որտեղ ամփոփված են ընդհանուր տեղեկություններ, թե ինչպես և երբ դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով:

Արտահերթ զեկույցն ու իրազեկման թերթիկը պատրաստվել է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Արտահերթ զեկույց՝ https://bit.ly/3v8y3wj

Իրազեկման թերթիկ՝ https://bit.ly/3p6bzZ1

 

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter