Փորձել է ինքնասպան լինել
Մայիսի 4-ին՝ Ժամը 21:57-ին, «1-03» ծառայությունից արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ «Հաղթանակ» կամրջի վրայից ինքնասպանության է պատրաստվում մոտ 30 տարեկան տղամարդ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն էր ցանկանում կատարել Արագածոտնի մարզի բնակիչ` 1985 թ. ծնված Է. Մկրտչյանը:
«Է. Մկրտչյանը փրկարարների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել