Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, անդրադարձել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Փոխվարչապետն ու դեսպանը ընդգծել են հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը: Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել