HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Քաջարանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար կհատկացվի 1,1 մլրդ դրամ

Պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 435 մլն 428 հազ․ դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության փոտրվարի 23-ի նիստում։

Ամենախոշոր ծրագիրը կիրականացվի Սյունիքում՝ 1 մլրդ 181 մլն դրամ արժողությամբ։

«Սա Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրն է։ Ծրագրում ընդգրկված են քաղաքի 25 շենքեր, որոնցից 3-ը ավարտական տեսքի է բերվել, 22-ում 60% և ավել աշխատանքներ արվել են և դեռ շարունակվում են։ Այս խոշոր ծրագրի մեջ Կառավարությունն ունի 70 % մասնակցություն, 25 %-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով են, և միայն 5 %-ն է, որ համայնքը պետք է տրամադրի։ Այս 5%-ի կեսը՝ 2,5%-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը որպես հովանավոր է հանդես եկել»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Կառավարությունը Արագածոտնի մարզին կհատկացնի՝ 4 մլն դրամ, Արարատին՝ 42,5 մլն դրամ, Արմավիրին՝ 28 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 145 մլն դրամ, Լոռիին՝ 38 մլն դրամ, Շիրակին՝ 23 մլն դրամ։

Ըստ գարծադիրի հիմնավորման՝ 1,4 մլրդ դրամը կհատկացվի համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ 2026 թվականը 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցեն։

«Մանկապարտեզների կառուցման նախընտրական խոստումի իրականացումն, ըստ էության, դրվում է ռելսերի վրա։ Հիմա պետք է կենտրոնանանք դպրոցների վրա»,- ասաց Փաշինյանը։

Լուսանկարը՝ Քաջարան համայնքի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter