HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղայանի եւ Սուքիասյանի բառարանները՝ համացանցում

Այսօր «Նայիրի» կայքում (www.nayiri.com) ամբողջությամբ տեղադրվեց Էդուարդ Աղայանի՝ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆի եւ Աշոտ Սուքիասյանի՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆի թվայնացված տարբերակները, որոնք ունեն որոնման լայն հնարավորություն՝ ըստ գլխաբառերի։

Սա առաջին անգամ է, որ «Նայիրի» կայքը ներկայացնում է արդի ուղղագրությամբ գրված բառարանների թվայնացված տարբերակները։ Բառարանները սփյուռքահայության համար մատչելի կլինեն շնորհիվ նորաստեղծ ուղղագրություն փոխարկիչի. երբ դասական ուղղագրությամբ որոնում կատարվի, գլխաբառը ինքնաբերաբար կվերածվի իր արդի ձեւին: Օրինակ՝ «սէր» բառը կդառնա «սեր»։

Նույնկերպ դասական ուղղագրությամբ գրված բառարանները մատչելի կլինեն Հայաստաբնակ հասարակությանը. երբ Մալխասեանցի կամ Աճառեանի բառարաններում արդի ուղղագրությամբ որոնում կատարվի, գլխաբառը ինքնաբերաբար կվերածվի իր դասական ուղղագրական ձեւին: Օրինակ՝ «հոդված» բառը կդառնա «յօդուած»։ Ուղղագրություն փոխարկիչի բառացանկը ընդգրկում է ավելի քան 156 հազար բառակազմ։

Ծրագիրը հովանավորվել է Համազգային հայ կրթական եւ Մշակութային միությանը կողմց։

Այս տարի կայքում տեղադրվեցին նաեւ Ստեփան Մալխասեանցի՝ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆի եւ Հրաչեայի Աճառեանի՝ ՀԱՅԵՐԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌՍԱՐԱՆի թվայնացված տարբերակները։

2005 թվականից ի վեր «Նայիրի» կայքը անվճար տրամադրում է հայերենի բացատրական եւ երկլեզու բառարաններ՝ թե արեւմտահայերենով, թե արեւելեհայերենով։ 2010 թվականին «Նայիրի» կայքի եւ HySpell.com-ի համագործակցության շնորհիվ թողարկվեց ամնաամբողջական հայերեն ուղղագրության ստուգիչը, որի բառացանկը ընդգրկում է 156 հազար բառակազմ եւ ավելի քան 5 մլիոն բառային ձեւեր։ «Նայիրի» կայքը գործում է բարերաների եւ կրթական մությունների նյութական աջակցության շնորհիվ։

Սէրուժ Ուրիշեան

Վերոնշյալ բառարանները հասանելի են հանրությանը հետեւյալ հասցեներով.

http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24

http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=25

Մեկնաբանություններ (7)

Մագդա Մովսիսյան
ինչպես մեկ բառով ասել փողոցը մաքրող հավաքարար
Hakob
ba menimast u bazmimast barer@ vortex en?
Արթուր Բարսեղյան New York-ից
ԿԱՏԱՐՎԱԾ է շատ լավ գործ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Davit
Աղայանի ու Սուքիասյանի բառարանները առկա են նաև այստեղ http://bararanonline.com, բայց արդեն ոչ թե նկարների տեսքով այլև որպես իրական տեքստ:
Ani
shnorhakalutyun kayqeri hamar shat ognec
ԼԻԼԻԹ
ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Varduhi
shil

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter