HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փորձելու ենք այնպես անել, որ տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն․ Վ․ Քերոբյանը՝ ռուբլու արժեզրկման մասին

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները, օրինակ՝ ռուբլու հեջավորման և այլ գործիքների միջոցով»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ռուբլու արժեզրկման մասին խոսելիս նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 «Հեջավորումը ապրանք արտադրողի, ներդրողի կամ սպառողի վրա շուկայական գների՝ այդ թվում արտարժութային փոխարժեքների անբարենպաստ ազդեցության չեզոքացումն է՝ առկա ռիսկը երրորդ անձի փոխանցելու արդյունքում: Այն թույլ է տալիս և արտադրողներին (արտահանողներին) և սպառողներին (ներմուծողներին) զսպել նշված անբարենպաստ փոփոխությունների ազդեցությունը իրենց տնտեսական գործունեության վրա և ավելի կանխատեսելի և կառավարելի դարձնել ֆինանսական հոսքերը:

Ըստ նախարարի՝ այժմ տարբերակներ են քննարկում, երեկ արտահանողների հետ խորհրդակցություն են ունեցել։

«Մենք շատ անհանգստացած ենք իրավիճակով, ընդհանուր առմամբ, հենց տնտեսական առումով փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն»,- նշեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter