
Հակոբ Արշակյանը՝ ռուս-ադրբեջանական համագործակցության մասին. «Բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունք»
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նորմալ է վերաբերվում այն իրողությանը, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ռազմական համագործակցության հռչակագիր է ստորագրել Ադրբեջանի հետ:
«Ես պիտի խնդրեմ, որ հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Արշակյանը:
Հակոբ Արշակյանը կոչ է անում հաշվի առնել, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունք:
«Թե՛ Ադրբեջանը, թե՛ ՌԴ-ն, թե՛ Հայաստանը սուվերեն երկրներ են և իրենց սուվերեն իրավունքն արտաքին հարաբերություններում իրացնում են իրենց շահերից ելնելով: Եթե կարծում եք, որ Հայաստանը կարող է իր որևէ գործողությունով ազդել նմանատիպ գործընթացների վրա, կարծում եմ՝ պետք չէ գերագնահատել այդ բոլոր իրողությունները»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել