ՀՀԿ խորհրդի նիստին ընտրվել են կուսակցության 5 փոխնախագահներ
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նիստին որոշում է կայացվել ձեւավորել ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաեւ չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանանց, երիտասարդական, ուսանողական եւ մարզական։ Այս մասին հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։
ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ ընտրեց Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Դավիթ Հարությունյանին։ Հանրապետականի խորհուրդը ընտրեց նաեւ կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար՝
Կազմակերպչական հանձնաժողով - ՌուբենԹադեւոսյանին,
Քաղաքական հանձնաժողով - Էդուարդ Շարմազանովին,
Պաշտպանության, անվտանգության եւ Արցախի հարցերով հանձնաժողով- Տիգրան Աբրահամյանին,
Քարոզչական հանձնաժողով- Արտակ Զաքարյանին,
Իրավական հարցերի հանձնաժողով - Աննա Մկրտչյանին,
Տնտեսական հարցերի հանձնաժողով - Գագիկ Մինասյանին,
Արտաքին հարաբերությունների հանձնաժողով- Լիլիթ Բեգլարյանին,
Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով - Տարոն Մարգարյանին։
Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։
Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին.
Կանանց կազմակերպություն - Կարինե Աճեմյանը,
Երիտասարդական կազմակերպություն - Հենրիկ Դանիելյանը,
Ուսանողական կազմակերպություն - Արմեն Հարությունյանը,
Մարզական կազմակերպություն - Հովհաննես Գաբրիելյանը
Խորհրդի նիստին քննարկվել են նաեւ ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցների հարցերին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել