HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնված բարեփոխումները: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկուստեք ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման համար առկա նախադրյալներին և բիզնեսին աջակցելու գործող և հնարավոր նոր գործիքներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter