HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել է բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը

Մայիսի 4-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնում տեղի ունենավ ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ Պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեց 2012թ. բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը:

Տեղեկացնենք, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը եւ մասնագիտությունների հայտագրումն իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն (ժամը 18:00)-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական եւ մասնավոր բուհերի մինչեւ երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտություններ:

Քննարկվեց նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր:    

Այցելելով ԳԹԿ-ի կայք (www.atc.am) կարող եք ծանոթանալ ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար եւ վճարովի տեղերի վարձաչափերին:

Գնահատման եւ թեսթավորման կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter