
Նշանակումներ Զինված ուժերում
Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրերով՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում մի շարք նշանակումներ են եղել։
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:
Գոռ Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:
Մեկնաբանել