HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որտեղ լեռնահանքային արդյունաբերության ծավալները 0,8%-ով նվազել են

2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Եվրասաիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրությունը մեծացել է 5,3%-ով 2020թ նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 1,4 տրիլիոն դոլար։ Այս մասին են վկայում ԵՏՀ Վիճակագրական վարչության հրապարակած տվյալները։

Լեռնահանքային արդյունաբերության և քարհանքերի արտադրանքի ծավալները ԵԱՏՄ-ում աճել են 4,4%-ով, վերամշակող արդյունաբերության ծավալները՝ 5,1%-ով, գազի, էներգամատակարարման ծավալները՝ 7%-ով,  ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի, թափոնների հավաքման և բաշխման հսկողության ծավալները՝ 15,1%-ով։

Աճը գրանցվել է ԵԱՏՄ բոլոր երկրներում. ամենաշատը Ղրղզստանում է՝ 9%, ապա հաջորդում է Բելառուսը՝ 6,5%, Ռուսաստանը՝ 5,3%, Ղազախստանը՝ 3,8%։

Արդյունաբերական արտադրության ծավալների ամենաքիչ աճը Հայաստանում է՝ 3,3%։

Ի տարբերություն միության անդամ այլ երկրների, Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության և քարհանքի արտադրանքի ծավալները 2021թ.ին 2020թ համեմատ նվազել են 0,8%-ով. Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որտեղ արդյունաբերական այդ ճյուղում մեկ տարում նվազում է գրանցվել։

Լեռնարդյունաբերության և քարհանքի արտադրանքի ծավալներն ամենաշատն աճել են Ղրղզստանում՝ 21,2%-ով։ ԵԱՏՄ մնացած երկրներում աճը 4-7% է։

Արդյունաբերական արտադրանքի ծավալները ԵԱՏՄ-ում-2022
Infogram

Վերամշակող արդյունաբերության ծավալները Հայաստանում աճել են 3,4%-ով։ Սա ևս աճի ամենացածր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրներում։ Վերամշակող արդյունաբերության ծավալներն ամենաշատն աճել են Ղրղզստանում՝ 7%-ով։

Գազի, էներգամատակարարման ծավալները Հայաստանում աճել են 9,3%-ով, ինչը, ԵԱՏՄ երկրներում համեմատական առումով ցածր ցուցանիշ չէ։ Ոլորտում ամենաքիչ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 1,2%, ամենաշատը՝ Բելառուսում է՝ 12,6%։

Ջրահեռացման համակարգի, թափոնների հավաքման և բաշխման հսկողության ծավալները Հայաստանում աճել են 7,1%-ով։ Ոլորտի ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 28,3%, ամենաքիչը՝ Բելառուսում՝ 2,7%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter