HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Կամավորություն հանուն բնության» ծրագրի ամփոփիչ համաժողովը

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է  «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպության կողմից ԱՄՆ դեսպանատան փոխանակման ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում իրականացվող  «Կամավորություն հանուն բնության» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակն է զարգացնել կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառային տնտեսություններում: Ծրագիրը միտված է աջակցել կամավորների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների ու բնապահպանական կառույցների միջև կապի սերտացմանը։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ կարևորել է կամավորության ինստիտուտի կայացումը մեր երկրում և հատկապես բնապահպանության ոլորտում։

«Շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջնթաց գրանցելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման համատեքստում  չափազանց կարևոր են բնապահպանական կազմակերպություններում,  բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային տնտեսություններում կամավորական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Կամավորության ինստիտուտի կայացումը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերին կամավորական գործունեության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելը մեր կարևոր առաջնահերթություններից է,-նշել է նախարարի տեղակալը և վերահաստատել շրջակա միջավայրի նախարարության հանձնառությունը՝ աջակցել և բարենպաստ միջավայր ստեղծել ցանկացած ծրագրի կյանքի կոչման համար, որը միտված է ավելի պաշտպանված, դինամիկ զարգացող և կանաչ շրջակա միջավայր ունենալու մեր միասնական տեսլականին։

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենն իր հերթին կարևորել է կենսաբազմազանության և էկոհամակարգերի անխաթարության պահպանությանն ուղղված կամավորական ծրագրերը և հույս հայտնել, որ ծրագրի արդյունքում ձեռք բերված հմտությունները, գիտելիքներն ու կապերը կօգտագործվեն ի նպաստ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման և կայուն կառավարման։

Համաժողովին ներկայացվել են «Կամավորություն հանուն բնության» ծրագրի արդյունքներն ու  ուղեցույցը, որը ստեղծվել է նույն ծրագրի շրջանակում։

Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են ԲՀՊՏ-ներում իրականացված կարճաժամկետ կամավորական նախաձեռնությունները և այդ տարածքներում կամավորության հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter