HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ տեղակալն ընդունել է ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի պատվիրակությանը

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է 5-րդ մոնիթորինագային այցով Հայաստան ժամանած՝ Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի (FCNM) Խորհրդատվական կոմիտեի նախագահ Մարի Հագսգարդին, պատվիրակության անդամներ՝ Գորան Բեջիչին և Օլիվեր Լուդին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պատվիրակությանն ուղեկցում էին ԵԽ քարտուղարության անդամները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման՝ Հայաստանի 5-րդ զեկույցի հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Այցի շրջանակներում ԵԽ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում, շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, այցելել է Արարատի, Արմավիրի մարզեր՝ ազգային փոքրամասնությունների հետ քննարկելու նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter