HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ից համար 31 և 8 երթուղիներին կփոխարինեն համար 31 և 11 ավտոբուսային երթուղիները

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մարտի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 31 և 8 երթուղիներին կփոխարինեն համար 31 և 11 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.

Հ.31 երթուղի

ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ – ՋՐՎԵԺ

Սկզբնականգառ՝ Դավթաշենի 4-րդ թաղ. - Եղվարդի խճ.- Տ.Պետրոսյան - Իոսիֆյան - Հալաբյան - Կիևյան - Կասյան փ.-ներ - Կոմիտասի պ.- Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ.-ներ - Գայի պ.- Հովհաննիսյան – Բակունցի – Գյուլիքևխյան - Հովհաննիսյան - Թևոսյան փ.-ներ - Ջրվեժ (վերջնականգառ)

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Հ.11 երթուղի

ՔԱՆԱՔԵՌ ՀԷԿ - «ՄԻԿԱ» ՄԱՐԶԱԴԱՇՏ

Սկզբնականգառ՝ Քանաքեռ ՀԷԿ - Ղափանցյան - Ադոնցի – Ն.Տիգրանյան – Մամիկոնյանց - Շիրվանզադեի փ.-ներ - Կոմիտասի պ. - Կասյան փ. - Մարշալ Բաղրամյան պ. - Պռոշյան - Պարոնյան - Գր.Լուսավորչի փ.-ներ - Արշակունյաց պ. – Բագրատունյաց փ. - Գ.Նժդեհի հր.- Մանանդյան փ. - «ՄԻԿԱ» մարզադաշտ (վերջնականգառ)

Հետադարձը` նույն ուղեգծով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter