HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ջերմուկ քաղաքում. այրվել է խորդանոց

Փետրվարի 26-ին, ժամը 03:45-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում այրվում է ավտոտնակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում այրվում է մետաղե խորդանոց (մոտ 35 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:45-ին: Այրվել են խորդանոցի փայտե կառուցատարրերը և ներսում գտնվող կենցաղային իրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter