HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. տուժածներ չկան

Փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներ չկան:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Mazda (վարորդ՝ Պ. Մ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենան ձորից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter