HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պատրաստ է Ուկրաինայից ընդունել իր քաղաքացիներին, ինչպես նաև այլ փախստականների․ ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների համար՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:

Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Հեռախոսահամարներ՝

Կիևում դեսպանություն`

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`

+380487039176

+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`

+79614084423

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter